Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ այսօր՝ հոկտեմբերի 12-ին կեսօրին, բնակիչները տղամարդու դիակ են հայտնաբերել, ինչից հետո ահազանգել են ոստիկանություն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Իրավապահների այցից հետո պարզվել է, որ նա նույն թաղամասի 1-ին շենքի 52-ամյա բնակիչն է:

Ոստիկանությունից  NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: