Պետական Համազգային թատրոնը հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար:
Համազգային պետական թատրոնից հայտնում են, թե ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս:
Համազգային թատրոնի խումբը նաեւ իր ֆինանսական ներդրումն է բերում «Օգնիր եղբորդ» ծրագրին եւ կոչ անում բոլոր թատրոններին եւ մշակութային խմբերին իրենց ֆինանսական անհրաժեշտ ներդրումը բերել այս ծրագրին:





























