Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցել է Թերեզա Միրզոյանի »Սիրում է, չի սիրում» քանդակի վերաբացման հադիսավոր արարողությանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե 21 տարի առաջ քանդակը վանդալիզմի հետևանքով անդառնալիորեն ջարդվել էր: «Սիրում է, չի սիրում» քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով:
Երևանի քաղաքապետարանի հոգածությամբ՝ վերականգնված տարբերակը բրոնզաձույլ է և վերատեղադրվել է Աբովյան փողոցում` նախկին վայրից քիչ հեռու: Թերեզա Միրզոյանի դուստրը և քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը քանդակը վերականգնել են բնօրինակի էսքիզներով:
Քանդակի վերաբացման արարողությանը մասնակցել են քանդակագործի ընտանիքի անդամները, արվեստագետներ ու արվեստասերներ:





























