Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Մատենադարանի բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների, տեղի ունեցավ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Մայր Աթոռի նորակառույց մատենադարանի օրհնության կարգը:
Արարողության ավարտին ներկաներին օրհնության իր խոսքը բերեց Վեհափառ Հայրապետը:





























