Twitter-ի օգտատերերը ծիծաղի առարկա են դարձրել Ֆրանսուա Օլանդին` Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում թույլ տված լեզվի սայթաքման պատճառով:
Բազմաթիվ բլոգերներ, առաջին հերթին ամերիկացիները, ֆրանսիացի նախագահի ստորագրությունը թարգմանել են որպես «սիրելի Ֆրանսուա Օլանդ»: Ինչպես պարզաբանում է ԻՏԱՌ ՏԱՍՍԸ, փաստաթղթի գրեթե ողջ տեքստը հավաքված է ֆրասներեն լեզվով: Սակայն մի քանի բառ երկրի նախագահը գրել է իր ձեռքով. «Cher Barack» եւ «friendly, Francois Hollande»:
Իհարկե, Ֆրանսիայի նախագահը իր խոսքում այլ իմաստ է նկատի ունեցել: Նա, երեւում է, ցանկացել է նամակն ավարտել «Բարեկամաբար` Ձեր Ֆրանսուա Օլանդ» արտահայտությամբ: Այս դեպքում ուղերձը պետք է ավարտվեր «friendly yours, Francois Hollande» ձեւով, ինչի վրա էլ ուշադրություն են դարձրել սոցցանցի` լավ զվարճացած օգտատերերը:




























