«Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ շարունակում է Գյումրիում իրականացնել բարեգործական ծրագիր: Բարեգործական երկարատեւ այդ ծրագրի շրջանակներում արդեն մի քանի ամիս է անօթեւան հարյուրավոր ընտանիքներին եւ երեխաներին, ինչպես նաեւ նախորդ ամիս Գյումրու ծերերի տուն-ինտերնատում խնամվողներին եւ աշխատակազմին, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին եւ աշխատակիցներին, իսկ նախորդ օրը Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների կենտրոնին տրամադրվեց հագուստներ եւ հիգիենիկ պարագաներ:
Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների կենտրոնում «Շիրակ կենտրոնի» կողմից իրականացրած ակցիայի մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:











