Արմավիրի կահույքի ֆաբրիկայի պահեստից 430 հազար դրամի ջերմամեկուսիչ խծուծ եւ շինարարական մեխեր գողացածի ինքնությունը պարզվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մինչեւ այդ մայիսի 9-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում  է տրվել, որ պատուհանից մտել են Արմավիրի կահույքի ֆաբրիկայի պահեստ եւ գողացել  ջերմամեկուսիչ խծուծ եւ շինարարական մեխեր: Մի քանի ամիս անց ոստիկանության ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է  Սարդարապատ գյուղի բնակիչներից նախկինում 2 անգամ դատված 27-ամյա Արման Հովհաննիսյանը: Վերջինս մի քանի տարի է ինչ աշխատել է հիշյալ պահեստում:  Նոյեմբերի 16-ին Արտակը իր տանից բերման է ենթարկվել Արմավիրի բաժին եւ պատմել, որ գողոնի գնորդին նախապես է գտել: Իսկ գողությունը կատարել է  քեռու տղայի հետ եւ այդ ամենը վաճառել համագյուղացուն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Արտակ Հովհաննիսյանը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է: