Հնդկական զինված ուժերի հրամանատարությունը դիմել է անձնակազմին` խնդրելով ամանորյա տոնակատարություններ չանել` սգալով երիտասարդ աղջկա ողբերգական ահվան կապակցությամբ, հաղորդում է BBC-ն:
Կառավարող կուսակցության նախագահ Սոնյա Գանդին նաեւ հայտարարել է, թե իր կուսակիցները եւս չեն տոնելու Ամանորը: Ամանորյա տոնակատարությունները չեղյալ հայտարարելու մասին հայտարարել են մի քանի նահանգների կառավարություններ, նաեւ բազմաթիվ հյուրանոցներ, ակումբներ եւ այլ հաստատություններ:
Հիշեցնենք, որ 23-ամյա ուսանողուհուն ծեծել եւ բռնաբարել էին վեց հարբած տղամարդիկ դեկտեմբերի 16-ին, Նյու Դելիի ավտոբուսներից մեկում: Երբ աղջկա առողջությունը վատացել էր, նրան ինքնաթիռով տեղափոխել են Սինգապուրի կլինիկաներից մեկը: Բժիշկներին, սական, չէր հաջողվել փրկել նրա կյանքը:





























