29-ամյա Գեղամ Արզումանյանը բաղնիքում  իր մոտ եղած թմրամիջոցը հյուրասիրել է Հասմիկ Մ.-ին: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Գեղամ Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացրել է ապօրինի ձեռք բերած եւ պահած՝ իր մոտ գտնված 0,133 գրամ չորացրված մարիխուանա տեսակի թմրամիջոցը:

Նա Երեւանի Չեխովի 26 հասցեում գտնվող բաղնիքում իր մոտ եղած թմրամիջոցը հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է Հասմիկ Մ.-ին, ում մոտից էլ նշված թմրամիջոցը հայտնաբերել եւ առգրավել են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները: Քրեական գործ է հարուցվել 266 հոդվածի  1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է  ստացվել մարտի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: