Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է հարցաքննության կանչվել: Այդ մասին «Մաեստրո» հեռուստաալիքին ասել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:
Հարցաքննության անհրաժեշտություն արդեն կա, նշել է նա, պարզաբանելով, որ նախագահին հարցեր կան ոչ միայն «Իմեդիի» գործի հետ կապված: Միաժամանակ նա չի հստակեցրել, թե որ գործի մասին է խոսքը: «Մենք հասարակությանն այդ թեման չենք ներկայացրել, քանի որ հետաքննությամբ դրա պայմանները հաստատված չեն, ուստի ես ձեռնպահ կմնամ այդ մասին հայտարարելուց»,-ասել է դատախազը:




























