Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 10-ամյա տղա է ինքնասպան եղել: Երեխային կախված են գտել պատշգամբում: Ներկայումս իրավապահները պարզում են մահվան հանգամանքները:
Ոստիկանությունը հաղորդում է, որ ուսուցիչները, հարեւանները, տեղական վարչակազմի ներկայացուցիչներն ասել են, որ որեւէ մտահոգիչ երեւույթ չեն նկատել:




























