Մարտի 30-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճոնապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհի 55-րդ կմ-ում: Չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 45 VP 045 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ` 1960 թ. ծնված Ռոման Ռոմանոսյանը և 1980 թ. ծնված Վաչիկ Հովսեփյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


























