Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Հայ առաքելական, Կաթոլիկ եւ Լյութերական եկեղեցիներին` Հարության տոնի կապակցությամբ:  Այդ մասին նշվում է  Սահակաշվիլիի` Facebook-ի էջում տեղադրված հայտարարությունում:

Սահակաշվիլին շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին  եւ բոլոր կաթոլիկներին, այդ թվում` Վրաստանում բնակվող:

Նա շնորհավորել է նաեւ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին` նշելով, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել: Նրա խոսքով` հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը «աչքի են ընկնում ոչ միյան քրիստոնեական քաղաքակրթությամբ,  այլ մարդկության բազմադարյա պատմությամբ», հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: