Մոսկվայի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Դաղստանի եւ Հայաստանի բնակիչների միջեւ: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 31-ին, «Շարմանկա» ռեստորանի մոտ, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:

Ծեծկռտուքին մասնակցել են երեք դաղստանցիներ եւ 10 հայաստանցիներ: Տրավմատիկ ատրճանակից վնասվածք են ստացել 26-ամյա երիտասարդը, ինչպես նաեւ 41 եւ 44 տարեկան երկու տղամարդ:

Բոլոր տուժածները հոսպիտակացվել են, նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են: Կռվի մյուս մասնակիցները թաքնվել են: Ներկայումս իրավապահները պարզում են մասնակիցների ինքնությունը եւ ծեծկռտուքի մանրամասները: