Ապրիլի 1-ին, ժամը 13.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնութիունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքի հատակին հայտնաբերել Էմիլիա Օ.-ի (մոտ 70 տարեկան) դին:


























