Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջագայություն է սկսում Հայաստանի մարզերում, որպեսզի կրկին ամրապնդի ստացված արդյունքները: Այս մասին, այսօր՝  ապրիլի 1-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Հայ ժողովուրդը ինքնասիրություն ունի, ժողովուրդը շատ զգայուն է: Անհրաժեշտ է գրավել ժողովրդի համակրանքը»,-ասել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի զուգահեռաբար տեղի ունենալիք երդմնակալություններին, փորձագետն ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարեւոր ընտրություն կատարի. «Նա կամ պետք է հաշտվի, որ երկրում չկա ներկայացուցչական ժողովրդավարություն եւ դառնա այդ անարդար քաղաքական խաղի մասնակիցը, կամ նա պետք է հրաժարվի դրանից եւ գնա ուղիղ ժողովրդավարություն ստեղծելու ճանապարհով»:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am