Վրացի սահմանապահները ապրիլի 1-ին ձերբակալել են Հայաստանի քաղաքացու հայ-վրացական սահմանի Սադախլո անցակետում: Հայաստանի քաղաքացին մեղադրվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սպային կաշառք առաջարկելու մեջ:
Քննության տվյալներով, Հայաստանի քաղաքացին որպես կաշառք առաջարկել է 1,5 հազար ռուբլի (մոտ 50 դոլար):
«Մարտի 31-ին Հայաստանի քաղաքացին, ով ժամանել էր Հայաստանից, բանավոր հայտարարագրել է, ոևր իր մոտ մեկ ոսկե ապարանջան եւ մի զույգ ականջոօղեր կան: Ստուգման ժամանակ հայտնաբերվել է չհայտարարագրված մատանի եւ քարերով ականջօղեր: Փաստը թաքցնելու համար նա սպային գումար է առաջարկել` որպես կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախապատրաստված նյութերը հանձնվել են Վրաստանի քրեական ոստիկանությանը, Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է:




























