Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հացադուլի օրերին իրեն աջակցող բոլոր անձանց; «Շնորհակալություն բոլորին, ով ինձ աջակցության խոսքեր է ասել: Դա ինձ օգնեց ինքնամաքրման իմ փուլում: Այժմ այն անցել է, եւ մենք վստահ քայլերով գնում ենք դեպի ապրիլի 9-ը»,- ասել է Հովհաննիսյանը` դիմելով Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչներին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նրա խոսքով, ոչ ոք իրավունք չունի ազատ մարդկանց առջեւ արգելքներ դնելու, ոչ ոք իրավունք չունի նրանց ահաբեկելու: «Նրանց, ովքեր երբեւեէ ինչ-որ բան են արել ձեզ համար, իսկ այժմ ձեր դեմ դարձել` աջուձախ հնարավորություններ եւ միջոցներ բաժանելով իրենց մտերիմներին, դիմում եմ նրանց: Մենք հռչակել են Հայաստանի Հանրապետությունը: Թող բոլոր կուսակցությունները ծառայեն նրան, բայց այն կուսակցությունը, որ ամեն առիթով խոսում է Նժդեհից, ով դատապարտել էր սուտն ու կեղծիքը որպես հակահայկական դրսեւորումներ, նրանք դառնում են Նժդեհի թշնամիները: Բայց նրանց ժամանակը, ինչպես եւ մեծամասնության ժամանակն անցել է: Հայ ժողովուրդը որոշել է, որ ինքն է գալիս իշխանության: Հասել է ժողովրդի ժամանակը` մեծամասնություն լինելու»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:




























