Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր այսօրվա՝ ապրիլի 1-ի արտահերթ նիստում, էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 206-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 144-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 36 -ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 26-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 26-ական: