Ժամանակը, երբ մարդկանց հոտերով էին հավաքել, ընդմիշտ անցել է: Այդ մասին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արտաշատ քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը:

«Բոլորը պետք է հասկանան, որ մեր երկրում մենք ապահովված կյանքով ապրելու հնարավորություն պիտի ունենանք, վերադարձնելու մեր ընտանիքները հեռավոր վայրերից: Հպարտանալու մեր դրոշով: Սեղանին հաց եւ ջուր ունենալու: Այդ մաենը բնական եւ նորմալ ցանկություններ են»,- ասել է Հովհաննիսյանը:

Ոստիկանները, ըստ նրա, պետք է ազատ կատարեն իրենց քաղաքացիական պարտքը: «Վստահ եմ, որ նրանց շարքերում շատ արժանի մարդիկ կան, եւ նրանք էլ պետք է միանան մեր պայքարին, քանի որ ի թիվը այլ մարզերի, ամենազանգվածային խախտումները կատարվել են Արարատի մարզում: Ի՞նչ եք անում, տղերք: Սա ձեր երկիրն է: Ես ձեզ չեմ համոզում, բայց դուք պետք է հասկանաք, թե ինչ հրամաններ եք կատարում»,- ասել է Հովհաննիսյանը: