Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պարզում է Մոսկվայի կենտրոնում ծեծկռտուքի մասնակիցների ազգային պատկանելությունը: NEWS.am-ի թղթակցին դեսպանատանը հայտնել են, որ ներկայումս ճշտվում է նրանց քաղաքացիությունը, հստակ տեղեկություն չկա կռվին Հայաստանի քաղաքացիների մասնակցության վերաբերյալ:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 31-ի գիշերը Մոսկվայի կենտրոնի Շարմանկա ռեստորանի մոտ զանգվածային կռիվ էր տեղի ունեցել: Ենթադրաբար կռվին մասնակցել են դաղստանցիներ եւ հայաստանցիներ: Կռվի հետեւանքով տրավմատիկ ատրճանակից ոտքից վիրավորվել էր 26-ամյա մի երիտասարդ, վնասվածքներ էին ստացել նաեւ 41 եւ 44 տարեկան տղամարդիկ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կռվի մնացած մասնակիցները փախել են: Ներկայումս իրավապահ մարմինները ճշտում են կռվի մասնակիցների ինքնությունը եւ կատարվածի մանրամասները:




























