«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցի ակտիվիստ Արմեն Ղարսյանն այսօր` ապրիլի 2-ին, հրավիրվել է ոստիկանություն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին`ինչ-որ քաղաքացու ինչ-որ դիմումի հիման վրա ինչ-որ պարզաբանումներ տալու համար: Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ այս պահի դրությամբ այլ մանրամասների չի տիրապետում: