Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական հարցի կարգավորման հետ կապված իր ելույթում հայտարարել է թե «երբ մի այտիդ հարվածում են, մյուս այտդ էլ դեմ տուր» հասկացությունն իրենց համար չէ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արադարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ, անդրադառնալով քրդական հարցի կարգավորման թեմային, ասել է, թե հարցի կարգավորման մեջ մասնակցություն ունենալիք «խելամիտ մարդկանց» անուններն արդեն ճշտված են եւ առաջիկա օրերին այդ մարդկանց անունները կհայտարարվի։

Էրդողանը բոլորին կոչ է արել իրենց ուժերով պայքարել քրդական հարցի կարգավորման գործընթացը տապալել ցանկացողների դեմ։ Էրդողանը, նշելով, որ իրենք համբերատար են, ավելացրել է. «Մեր համար չէ «երբ մի այտիդ հարվածում են, մյուս այտդ էլ դեմ տուր» հասկացությունը։ Մեր մի այտին հարվածողը համարժեք պատասխան կստանա»,-ասել է Էրդողանը։