«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 2-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 418 դրամով, պահանջարկի փոխարժեքը կազմել 417.5 դրամ:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքն ու վաճառքն իրականացվում է 416-419 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի ու բրիտանական ֆունտի նկատմամբ: Եվրոն սակարկվում է 1.2829 դոլարի մակարդակին մոտ: Պաշտոնական տվյալներով` եվրոյի գոտում գործազրկության մակարդակը փետրվարին 12% է` կանխատեսված 11.9%-ի համեմատ: Պաշտոնական հրապարակումները հիմք են տվել ենթադրելու, որ առաջին եռամսյակում եվրոյի գոտու տնտեսությունը վերականգնվում է չափից ավելի դանդաղ տեմպերով:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանելէ 31.1178 ռուբլի: Դոլարը մի փոքր թանկացել է ռուբլու նկատմամբ: