Հայաստանի արտաքին պետական պարտքը 2013 թ. փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 59.9 մլն դոլարով, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
2013 թ. փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 3.68 մլրդ դոլար, որից 3.1 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, 581 մլն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկի:
Կառավարության պարտքը փետրվարին նվազել է մոտ 42.7 մլն դոլարով, իսկ ԿԲ-ինը՝ 17.2 մլն դոլարով:



























