Ապրիլի 2-ին, ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ - Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվության վարչությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի (Նիվա) 91 TO 900 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 31-ամյա Էդիկ Հովհաննիսյան) Գավառ - Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել հարակից ձորակը:
Հրշեջ - փրկարարների օգնությամբ Է. Հովհաննիսյանը եւ ավտոմեքենայի ուղեւոր 26-ամյա Սուրեն Կարապետյանը դուրս են բերվել ձորակից, ովքեր հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:




























