Ապրիլի 2-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Նարեկացիի փողոցի թիվ 37 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին 24-ամյա Վահե Գ.-ն հաղորդում է տվել, որ 38-ամյա Գագիկ Ղ.-ն ժամը 00.05-ի սահմաններում վարելով «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է Նարեկացիի թիվ 37 շենքի բակում կայանված իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանել եւ ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: