Հայաստանի նախագահի երդման արարողությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար տոն է: Այս մասին նա ասաց այսօր` ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ ժողովուրդը եւս բարձր տրամադրությամբ պետք է տոնի այդ օրը, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում կարողանա պահանջատեր լինել:
Նրա կարծիքով՝ լավ կլիներ, որ ընտրված նախագահին տղամարդավարի շնորհավորեին: «Համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած երկարատեւ գործընթացը փակուղի է տանում, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում կտեսնենք այն արդյունքները, որն ակնկալում ենք»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ այդ ընտրությունները մրցակցային է լինելու: Նա նաեւ նշեց, որ քաղաքը բացի լուսավորությունից, գեղեցկությունից, պետք է ունենա նաեւ կոլորիտ, որը պայմանավորված է նաեւ մարդկանցով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























