Ադրբեջանում իշխանությունների անտարբերության դեմ բնակչության բողոքի ալիքը շարունակվում է: Յուրաքանչյուր նոր օր տեղեկություն է ստացվում այս կամ այն վայրում բողոքի ցույցերի մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ Ջանգի Գոբուստան գյուղում հարյուրից ավելի բնակիչներ բողոքում են ընդդեմ հողային բարեփոխումներին զուգահեռ կատարվող ապօրինությունների: Բողոքի ցույցն անհանգստացրել է շրջանի գործադիր իշխանություններին: Շրջանի ղեկավար Ադիլ Մամեդովը ժամանել է գյուղ: Այս պահին պաշտոնյաները եւ բնակիչները բանակցում են:

Երեկ Բաքվում փախստականների բողոքի ցույց է անցկացվել: Վերջիններիս հանում են տներից՝  պատրաստվելու համար 3 օր ժամանակ տրամադրելով:

Ապրիլի 1-ին Նարդարան ավանում հակակառավարական ցույց է անցկացվել: Իսկ Բաքվի կենտրոնում բանակում զինծառայողների մահվան դեպքերի դեմ բողոքի ցույցն ավարտվել է ցուցարարներին դաժանաբար ցրելով: