Մոսկվայի կենտրոնում Պետդումայի ընդունարանից տարհանում են աշխատակիցներին: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ստորին պալատի աշխատակազմից:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ առայժմ մանրամասներ հայտնի չեն:

Մայրաքաղաքային ոստիկանությունից հայտնել են, որ Վոզդվիժենկա փողոցի վարչական շենքի մասնակի տարհանումը կապված է պայթյունի սպառնալիքի մասին իրազեկող հեռախոսազանգի հետ: «Տեղում աշխատում են կինոլոգները, որոնում են զանգահարողին», - ասել են ոստիկանները: