ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն, այսօր՝ ապրիլի 3-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս օրինագծով հեղինակներն առաջարկում են բուհերում անվճար սովորելու հնարավորություն տալ հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային շրջանների քաղաքացիներին, պայմանով, որ նրանք պարտավորված կլինեն ուսումն ավարտելուց հետո հինգ տարի մնալ շրջանում եւ աշխատել մասնագիտությամբ:
Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:



























