Ապրիլի 4-ին` ժամը 12:30-ին, Հայաստանի գրողների միության կլոր սրահում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը կվավերացնի եռակողմ համաձայնագիր Հայաստանի Նկարիչների միության եւ Հայաստանի Գրողների միության հետ:
Ըստ համաձայնագրի կողմերը (ի դեմս Վանուշ Շերմազանյանի, Կարեն Աղամյանի եւ Լեւոն Անանյանի) պարտավորվելու են Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման, ամրակայման եւ վերականգնման համար իրենց ներդրումն ու աջակցությունը ցուցաբերել:

























