Հայաստանում 2013 թ. հունվար-փետրվարին արտադրվել է 1.54 մլրդ կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը;

Նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 0.7%-ով: Սակայն էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ:

Այսպես՝ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան նվազել է 14.4%-ով եւ կազմել 457 մլն կՎտ.ժամ; Նվազել է նաեւ հիդրոէլեկտրակայանների արտադրած էներգիան՝ 10.5%-ով, կազմելով 273 կՎտ.ժամ:

Փոխարենը զգալի ավելացել է ջերմային կայանների արտադրությունը: ՋԷԿ-երն արտադրել են 810 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, 17%-ով ավելին, քան նախորդ տարի: Այսպիսով՝ ձմռան առաջին ամիսներին ՋԷԿ-երին բաժին է ընկել էլեկտրաէներգիայի արտադրության կեսից ավելին (52.5 %): ՋԷԿ-երում արտադրության աճը պայմանավորված է Երեւանի եւ Հրազդանի կայաներում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչի շնորհիվ նվազել է էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

Նշենք նաեւ, որ հունվար-փետրվարին կրկնակի ավելացել է հողմային էներգիայի արտադրությունը՝ հասնելով 0.8 մլն կՎտ/ժամի: