«Հրապարակը» գրում է. «Ինչպես ասում են` վատ օրինակը վարակիչ է: Վերջին շրջանում «բարի ավանդույթ» է դարձել չաղ-ուրախ-բախտավոր համագումարներ անցկացնելը, ինչն էլ «մկանների ցուցադրության» հերթական ակցիայի է վերածվում կուսակցությունների համար:

 Ապրիլի 13-ին նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարը եւս, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն: Ի դեպ, ՄՀՀ փոքր դահլիճը բավականին թանկ հաճույք է` հինգ միլիոն դրամ: ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանին հարցրինք` որպես նորաստեղծ կուսակցություն, դժվարություն չունե՞ք վճարելու, թանկ չէ՞: Վերջինս ասաց` «հարցը կոռեկտ չէ»: Իսկ թե ովքեր են ներկա լինելու համագումարին, ասաց, որ դեռ չեն որոշել, այս երկու օրը կորոշեն: