«Արմավիա» ավիաընկերության սնանկացումը «Ավիա-Սերվիս» ընկերության գործունեության վրա որեւէ ազդեցություն չի ունենա: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

 ««Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի այս հայտարարությունը «Ժամանակին»  փոխանցեց ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ս. Առուստամյանը նշել է, որ «Ավիա-Սերվիսն» աշխատում է բազմաթիվ ավիաընկերությունների հետ եւ շարունակելու է իր գործունեությունը:

Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Ավիա-Սերվիս» ընկերությունը զբաղվում է ավիաուղեւորների սննդի հարցերով՝ պատրաստմամբ եւ ապահովմամբ»,- գրում է «Ժամանակը»։