Ապրիլի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա եւ «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ԳԱԶել»-ի վարորդը եւ նրա 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: