Երեւանում տեղի կունենան քաղաքացիական լսումներ «Ատելության լեզուն Հարավային Կովկասի լրատվամիջոցներում» թեմայով: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնից» (Թբիլիսի), լսումներին կմասնակցեն «Յուժնայա» թերթի խմբագիր Իզիդա Ճանիան (Սուխումի), «Էխո Կավկազա» պորտալի լրագրող Զարինա Սանակոեւան (Ցխինվալի) եւ գլոգեր, լրագրող Իրակլի Բերուլավան (Վրաստան):

Բանավեճի մոդերատորը կլինի Հայաստանի ներկայացուցիչ, epress.am-ի խմբագիր Յուրի Մանվելյանը:

Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 6-ին, «Մարդու իրավունքների կովկասյան խորհրդանշական դատարան եւ կովկասյան երկրների ժողովրդավարական ծառայության քաղաքացիական լսումներ» ծրագրի շրջանակում, Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի (National Endowment for Democracy - NED) աջակցությամբ:

Լսումների կազմակերպիչը «Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնն» է: