Ամերիկյան դոլարի փոխարժեքը երկօրյա կայունությունից հետո հայաստանյան ֆինանսական շուկայում կրկին զգալի աճեց; «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418.48 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.73 կետով կամ 0.17 %-ով, ինչը մեր ֆինանսական շուկայի համար զգալի տատանում է:

Բորսայում այսօր վաճառվել է 5.6 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առք ու վաճառքի փոխարժեքը տատանվում է 417-420 դրամ միջակայքում, որոշ փոխանակման կետերում առքի փոխարժեքը բարձրացել է կես դրամով՝ մինչեւ 417.5 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ՝ սպասվում է, որ Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին վաղը հայտարարություններ կանի Եվրոպայի տնտեսական հեռանկարների վերաբերյալ, սակայն ներդրողների մոտ լավատեսություն չկա: Եվրոն սակարկվում է 1.2784 դոլարի մակարդակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.7203 ռուբլի: Դոլարը զգալի թանկացել է ռուբլու նկատմամբ: