Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 4-ին, ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային եւ երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների շարունակական խորացման եւ ամրապնդման գործում երկուստեք կարեւորվել է տնտեսական բաղադրիչի դերը: Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտ»-ի մուտքը, նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում: