Վերջին փաստաթղթերը բացահայտել են Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայի հակամարտությանը եւ սիրիացի ապստամբներին հալեպի հայ համայնքների անդամների տներն ու խանութները հրդեհելու համար օգտագործելու մեջ: Այդ մասին գրում է ամերիկյան «The Lowell Sun» թերթը:

Ըստ փաստաթղթերի, Թուրքիան հույս ունի հալեպից արտաքսել 60 հազար հայերի եւ այդկերպ երաշխավորել, որ իսլամական ուժերը տարածաշրջանում գերակա կլինեն: հայկականվ եց եկեղեցիներ հրդեհվել են, մնացել է միայն մեկը, իսկ հայերը ստիպված են լքել երկիրը, որ ապաստան գտնեն:

«Ադ-Դիյար» թերթի տվյալներով, թուրքական կոմանդոսների գաղտնի ստորաբաժանումը սիրիացի գրոհայինների հետ բռնի գործողություններ է իրականացրել հայ համայնքի դեմ:

Նշենք, որ հայոց ցեղասպանության ժամանակ բազմաթիվ հայեր ապաստան գտան Սիրիայում եւ նրանց ժառանգները մեծ հաջողությունների էին հասել այդ երկրում: