Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թ. եւս կշարունակի սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: ՀՀ կառավարության ապրիլի 4-ի որոշմամբ՝ սուբսիդավորումը կիրականացվի 2013 թ. Մարտի 15-ից դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում:

Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը սկսել է իրականացվել 2011 թ: Ծրագրի շրջանակներում 2011-2012 թվականներին գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 32.2 մլրդ դրամի ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկեր, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է: Առավել անբա¬¬րենպաստ համայնքների համար (225 համայնք)՝ սուբսիդավորվել է 6 տոկոսային կետը։ Շահառուների (վարկերի) թիվը կազմել է 42.3 հազար միավոր: