Գործարար Ալեքսանդր Լեբեդեւը, ով «Red Wings» ավիաընկերության վերահսկիչ փաթեթի սեփականատերն է եւ տնօրինում է  լիզինգային «Իլյուշին ֆինանս» ընկերության բաժնետոմսերի 26,6%-ը,  ավիաընկերությունը վաճառում է ներդրողներին խմբին, իսկ լիզինգային ընկերության բաժնետոմսերը փոխանակում է «Տու-204» օդանավի հետ:

«Այո, ես ստորագրել եմ «Red Wings»-ի բաժնետոմսերի 100%-ի վաճառքի փաստաթղթերը 1 ռուբլով»,-գրել է նա իր բլոգում, փոխանցում է «Газета.Ru»-ն:

«Red Wings» ավիաընկերությունում կա  ութ «Տու-204-100» օդանավ, որոնք պատկանում են «Իլյուշին ֆինանս» ընկերությանը: Ավիափոխադրողի պարտքը լիզինգային ընկերությունը գնահատվում է ավելի քան 1,5 մլրդ ռուբլի: Սա «Red Wings»-ի ֆինանսական առողջացման ծրագրի մի մասն է: