«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող են բանակցությունների սեղանի շուրջ նստել, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունի, որ ինքը նախագահ չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով, որ բանակցությունների անցկացման համար դռները դեռ փակ չեն:
Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին նախատեսված ԱԺ հատուկ նիստում նախագահի երդմնակալության արարողությանը, ապա, ըստ Ավետիսյանի, ցանկալի է, որպեսզի խորհրդարանի բոլոր պատգամավորները ներկա լինեն այդ արարողությանը:
Իր հերթին, ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ եթե հաշվի առնենք, որո որոշ խորհրդարանական խմբակցություններ ամեն բան հատվածաբար են անում, ապա «նրանք նույնկերպ էլ կմասնակցեն երդմնակալության արարողությանը»:




























