Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը Ադրբեջանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել` Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում «Նեզավիսիմայա գազետա»-ի թղթակից Միլրադ Ֆաթուլլաեւի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

Մեկնաբան Ֆաթուլլաեւին ձերբակալել էին օդանավակայանում մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը, ապա արտաքսել երկրից: