«Ապրիլի 9-ին ԱԺ արտահերթ նիստ է, ԱԺ պատգամավորները, ովքեր որ իրենց համարում են պատգամավոր եւ համարում են, որ երկրում պատասխանատվություն ունեն, բոլորը մասնակցելու ենք, ովքեր չեն մասնակցի, իրենք թող մտածեն»,- երեկ, անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որի խոսքերն է մեջբերում «Առավոտ» թերթը։

«Նա հայտարարեց, որ կարող էին երդմնակալությանը 20-30 հազար մարդ հավաքել, ավելի շատ հնարավորություններ ունեն, «բայց այդ ճոխությանը չեն գնում», դրա համար էլ համալիրի փոքր դահլիճում են կազմակերպում արարողությունը»,- գրում է «Առավոտը»։