Երեկ ԿԸՀ երկու դիմում է ներկայացվել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ինքնաբացարկ են ներկայացրել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Առաքելություն» կուսակցության ցուցակում 15-րդ համար Արա Պետրոսյանը եւ ՕԵԿ –ի ցուցակում 57-րդ համար Վրույր Խաչատրյանը։
Պետրոսյանը «Ռոսգոսստրախ» ՓԲԸ գործակալական խմբի ղեկավար է, իսկ Խաչատրյանը՝ «Բաղդասար» ՍՊԸ տնօրեն։
Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրել էր 29 հոգանոց, իսկ ՕԵԿ-ը՝ 105 հոգանոց ցուցակ:
«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանից տեղեկացանք, որ Արա Պետրոսյանի ինքնաբացարկի պատճառը զուտ անձնական է, որի մասին Պետրոսյանն անձամբ ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց առաջ կուսակցությանը տեղյակ է պահել։ «Մեր միջեւ որեւէ տարաձայնություն չկա»,- ասաց Առաքելյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























