Երեկ` ապրիլի 5-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի թունելի 1-ին ոլորանում տեղի է ունեցել վթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երեւան - Իջեւան ավտոճանապարհի 84-րդ կմ-ում կողաշրջվել է «ՈՒԱԶ» մակնիշի 32 ՍՏ 605 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում վարորդ՝ 38-ամյա Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բ/կ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է լավ:




























