ՕԵԿ-ն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ընտրական քաղաքական զրգացումների եւ ներկյացրել է մրցունակ թիմ եւ ծրագիր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ձեւավորված է առողջ մրցակցային մթնոլորտ եւ բոլոր քաղաքական ուժերին տրվել է հավասար հնարավորություն, որ ներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը:
Բաղդասարյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են հաղթելու նպատակով, հավելելով, որ սա անձերի մրցակցություն է, թե ովքեր են այն մարդիկ, որ ցանկանում են ղեկավարել Երեւանը:
Նրա խոսքով՝ ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը, ով շարքայինից դարձել է նախարար եւ ստեղծել արտակարգ իրավիճակների, փրկարարար ծառայության կայացած համակարգ, քաղաքապետի պաշտոնի ամենամրցակցային թեկնածուն է: Նրա կարծիքով, ներկայացված թեկնածուներից մրցակցային են Արմեն Երիցյանն ու Տարոն Մարգարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























