Այսօր՝ ապրիլի 8-ին Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզի բազմանդամ ընտանիքներից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Յոթամյա աղջիկն ընկել է 14-րդ հարկից եւ հրաշքով կենդանի մնացել: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5:30-ին, հայտնում է «ՌԻԱ ՖեդերալՊրեսը»:
Այժմ երեխան գտնվում է քաղաքային հիվանդանոցներից մեկում՝ ծանր վիճակում: Նա այժմ կոմայի մեջ է:
Ապրիլի 7-ի երեկոյան կինը 13-ամյա դստեր հետ հյուր էր գնացել, իսկ տանը մնացել էր միայն 7-ամյա դուստրը: Գիշերը ժամը 5-ի սահմաններում ավագ դուստրը վերադարձել է տուն, բայց քրոջը չի գտել: Դուրս նայելով պատուհանից` նա երեխային տեսել է գետնին:
Ընտանիքը կարիքավոր է, նախկինում երեխաներից մեկին սոցիալական ծառայությունները վերցրել էին մոր ձեռքից:




























