Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

«Կոչ ենք անում հանդես բերել միասնություն եւ տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։

Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին»,-ասված է նրանց հաղորդագրության մեջ: